Հայաստանը Եվրամիության հետ կարող է ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը գնում է Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր կնքելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում նշեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին:

«Ակնկալում ենք, որ դեկտեմբերին Եվրամիության կողմից կտրվի այդ համաձայնագիրը կնքելու համար անհրաժեշտ մանդատ, իսկ բուն բանակցությունները կսկսվեն հունվարից»,­ – նշեց Նազարյանը:

Նրա խոսքով՝ սա մի հարց է, որ իրենք քննարկում են նաև երկկողմ մակարդակների վրա: «Հուսամ, որ շուտով կունենանք դրական արդյունքներ, կվերաբացվեն դեպի Լեհաստան, Չեխիա ու նաև այլ ուղղություններով նախկինում եղած և ընդհատված հաղորդակցությունները»,­ եզրափակեց ԱԳ փոխնախարարը:




Լրահոս