
«Ասում են` մեր սիմվոլը: Հիմա ներողություն, այդ հյուրանոցը հո հասարակաց տո՞ւն չէ… Դա բազմաֆունկցիոնալ համալիր է լինելու… Մինչեւ այսօր մեր երկրում լուրջ հանդիսությունների համար նման տեղ չկա»:
Լեւոն Իգիթյան «Առավոտ»
Վա՜յ, խեղճ լինեն մեր իշխանությունները, ամբողջ քաղաքը հեղեղված է տարատեսակ «օբյեկտներով», որտեղ նրանք անում են ու կարող են անել իրենց տարատեսակ հանդիսություններն ու քյաբաբային միջոցառումները, հիմա մնացել էին ԱԳՆ շենքի հույսի՞ն: Եվ դա ո՞վ է ասում, ճարտարապե՞տը: Երեւի նման ճարտարապետներ ունենալու արդյունքում է, որ մեր սիմվոլները կամաց-կամաց վերածվում են առայժմ ֆանտաստիկ գներով հյուրանոցների: Հասարակաց տներ դեռ չկան, բայց եթե ամենաթողության մթնոլորտն այդ ձեւով շարունակվի, ու նման ճարտարապետներ ունենանք, դա էլ մի օր կտեսնենք: