
«Նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին «իքս»-ով կպատասխանի, բայց ինչի՞ պետք է Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական առաջարկությունն ընդունվի»:
Կովալենկո Շահգալդյան «Առավոտ»
Մի կողմ թողնենք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի տրամաբանական կամ անտրամաբանական լինելը: Այստեղ զավեշտալին այն է, թե ով է տալիս նման գնահատականներ. իշխանություններին շողոքորթող մարզպե՞տը, որի գործունեությունից երբեք որեւէ օգուտ չի արձանագրվել: Հետաքրքիր է՝ անտրամաբանական առաջարկությունից խոսողն իր գործունեության ընթացքում գոնե մեկ տրամաբանական առաջարկություն արած կա՞: Միգուցե վախեցել է, որ Սերժ Սարգսյանը Ր. Հովհաննիսյանի որոշ պահանջները կկատարի, այդ թվում՝ մարզպետերի պաշտոնանկությունը, եւ արդյունքում Կովալենկոյի «փափախն էլ գլխից կթռնի», ու նրա վրա «իքս» կանեն: