Որքան էլ Հայաստանում ցանկանան ավելի շատ քարոզել հայկական, ժողովրդական երաժշտությունը և այն հասցնել ակունքներին, այնուամենայնիվ հայկական երգարվեստում իր աներեր տեղն ունի ռաբիզ կոչվող տեսակը: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ այն գնահատվում և ընդունվում ոչ միայն հասարակության լայն շրջանակներում, այլև պետական մակարդակով:
Ասվածի վառ ապացույցն է վերջերս ռաբիզ երգիչ Արմենչիկին վաստակավոր երգչի կոչում շնորհելը, ինչը թե՛ քննադատությունների, թե՛ գովասանքի տեղիք տվեց:
Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանի հետ` պարզելու նրա կարծիքը: Սակայն վերջինս վրդովվեց, թե՛ մեր կողմից հնչեցված հարցից, թե՛ ստեղծված իրավիճակից:
Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան