Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդին հարցաքննել են: Քննիչների հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել վթարից առաջ, վարորդը չի ցանկացել պատասխանել: Նա միայն նշել է, որ վթարից առաջ 2 ժամ վարել է մեքենան:
Նախնական տվյալների համաձայն՝ 44-ամյա վարորդ ՀՀ քաղաքացի Գառնիկ Հարությունյանը չի կարողացել կառավարել մեքենան, որի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված և կողաշրջվել աջ կողմով: Վթարի 2 հիմնական վարկած է դիտարկվում: Առաջինն այն է, որ վարորդը քնել է ղեկին, երկրոդը՝ տեխնիկական անսարքությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան