ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԾԱԽՍԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
CNN հեռուստաալիքը հաշվել է, թե ինչպես է հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկին վատնել իր միլիարդանոց կարողությունը: Ամենալավ շրջանում Բերեզովսկու կարողությունը կազմել է 3 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն 13 տարվա ընթացքում օլիգարխը հայտնվել է սնանկացման շեմին:
 Մեկ շքեղ կալվածք Բերքշիրում նա ստիպված է եղել թողնել իր նախկին կնոջը՝ Գալինա Բեշարովային: 2011-ին ապահարզանից հետո Բեշարովան դատարանով նաեւ 220 մլն ֆունտ ստեռլինգ է ստացել:
Օլիգարխի ընկերուհիներից Ելենա Գորբունովան, որը նրա 2 երեխաների մայրն է, եւս «հարվածել է» Բերեզովսկու դրամապանակին. նա հավակնել է 317 մլն-ի:
Բերեզովսկին գումար է ծախսել նաեւ քաղաքական արշավների համար, սակայն ամենից ծանր նրա վրա նստել է մեկ այլ օլիգարխ Ռոման Աբրամովիչի հետ դատական քաշքշուկը, որից նա 5,6 մլրդ դոլար էր պահանջում: Երկուսի դեպքում էլ դատապաշտպանը ստացել է ժամում 800-1500 եվրո: Դատը տանուլ տված Բերեզովսկին պետք է վճարեր երկու կողմերի ծախսերը, ինչը կազմել է 100-150 մլն ֆունտ:




Լրահոս