Երևանի վարչական շրջանները համագործակցում են ՀՀ մարզերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում 2015թ. տարեսկզբին հուշագիր էր ստորագրվել նաև Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև:

Հոկտեմբերի 30-ին նշված վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հյուրընկալվել էր Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում: Գյուղապետարանի դահլիճում Վաղաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է հայրենասիրական դաս-քննարկում, որի ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից երեխաներին փոխանցվել են նվերներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի նշանով գրիչներ:

Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնություն համար: Քննարկվել են նաև առաջիկայում այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները:




Լրահոս