
Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հետևաբար դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի ամենամսյա միջոցառումները:
Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հասցեներին, որոնցից ահազանգեր են ստացվել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց հատվածներում:
Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք է: