Մոկսվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդը քնել էր ղեկին. ՌԴ ՆԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Սավենկովը Պետդումայում լսումների ժամանակ հայտարարել է, որ  Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու պատճառով. հայտնում է  RIA Novosti-ն:

«Վթարի բարձր ռիսկերի պատճառներից մեկը վարորդների կողմից աշխատանքի և հանգստի ռեժիմի խախտումն է, դա համատարած խնդիր է։ Նույնիսկ եթե դիտարկենք վերջին օրերի դեպքերը՝ Տուլայի մարզում Հայաստանի Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի մեծ վթարը տեղի է ունեցել նույն պատճառով. վարորդը պարզապես քնել է ղեկին»,- նշել է նա։

Հավելենք, որ ավտոբուսի վարորդը՝ 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, կալանավորված է։




Լրահոս