Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն շարունակում է ապաքինվել վնասվածքից: Թիմի բժիշկ Խոսե Գոնսալեսը հայտնել է, որ բրազիլացին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնա»-ի հետ հանդիպմանը, քանի որ ապաքինման ժամկետ է սահմանված 4 շաբաթը:
«Պետք է մի փոքր սպասել, այնուհետև` հետազոտել Մարսելոյի ոտքը: Անձամբ կարծում եմ, որ նա չի կարողանա մասնակցել Էլ Կլասիկո»-ին:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Բարսելոնային» հյուրընկալելու է նոյեմբերի 21-ին: