ArmLur.am-ն արդել հայտնել էր, որ այսօր տեղի ունեցավ «Անոնիմուսների երթ»-ը։
2013թ․ նոյեմբերի 5-ին այս երթի ժամանակ բերման ենթարկվեց Շանթ Հարությունյանը։ Այսօրվա ակցիան կազմակերպել էր նրա որդին՝ Շահեն Հարությունյանը։ Երթի մասնակիցներն այս կերպ պահանջում էին չոտնահարել մարդկանց իրավունքներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Շահեն Հարությունյանն իր ելույթում նշեց, որ արդեն երրորդ տարին է՝ այս երթն անցկացնում են, և հիշեցրեց իր հոր՝ կալանավորված լինելու մասին։
«Մեր հիմնական գաղափարն է դուրս գալ փողոց, որպեսզի մեր երկրում արժևորվեն վեր արժեքները։ Յուրաքանչյուր ոք կարող է արտահայտել իր քաղաքական և սոցիալական պահանջները», – ասաց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի ֆոտոշարքում և տեսանյութում.