ՄՏԱՀՈԳ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թատրոնի միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանն իր մտահոգությունն է հայտնել, որ մերօրյա թատրոնի վիճակն իրեն չի բավարարում, քանի որ թատրոնը չի կատարում իր բուն առաքելությունը: «Անկախությունից հետո թատրոնը պետք է կարողանար ուղղել մեջքը, բայց դա տեղի չունեցավ, մեր թատրոնը հիմա գեղագիտական առումով բավականին բարձր մակարդակ ունի, բայց այլեւս թատրոնի դրամարկղի առաջ այն գիշերային հերթերը չկան»,-ափսոսանքով նկատել է դերասանը:
Երվանդ Մանարյանի կարծիքով՝ հասարակությունը պետք է պահանջարկ ներկայացնի, իսկ եթե չկան այդ հերթերը, ուրեմն չկա պահանջարկ. «Թատրոնը գալիս է հարցեր լուծելու, եւ այն պետք է կարողանա հասարակությանն ուղղորդել»:




Լրահոս