Հայկ Մարտիրոսյանն աշխարհի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներից մեդալ նվաճեց միայն Հայկ Մ. Մարտիրոսյանը:

Մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցաշարում նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայկ Մ. Մարտիրոսյանը գրավեց մրցանակային 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի:

Մեր մնացած 26 պատվիրակներից համեմատաբար հաջող հանդես եկավ 14-ամյա Արամ Հակոբյանը, որն իր տարիքային խմբում զբաղեցրեց 11-րդ տեղը: Նրա հասակակից Շանթ Սարգսյանն ու 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը մրցաշան ավարտեցին 14-րդ հորիզոնականում:

Մեդալների թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղերեց Հնդկաստանը՝ 11 մեդալ: Հայաստանը բրոնզե մեկ մեդալով գրավեց վերջին, 17-րդ հորիզոնականը:




Լրահոս