ՀՀ Գործադիր մարմնի նիստում այսօր քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխմախագահ Արմեն Աշոտյանը: Նա հայտնեց, որ նիստում անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխությունների հանաքվեի շտաբի աշխատանքներին, և հստակեցվել ենքարոզչական աշխատանքները:
Աշոտյանը հիմնականում բոլոր հարցերին տալիս էր նույն պատասխանը և հայտնեց, որ այս պահի դրությամբ ամբողջ ծավալով ընթանում են շտաբի աշխատանքները:
Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի գործողություններին և դեկտեմբերի 1-ին սպասվող «Նոր Հայաստան»-ի անհնազանդությանը, Աշոտյանը նշեց, որ «Ոչ»-ի ճակատն ուժեղացնում և լեգիտիմացնում է «այո»-ն: «Ինչ արվում է նրանց կողմից, պետք է լինի օրենքի սահմաններում: Եթե չլինի «ոչ»-ը, «այո» հասկացությունը կխամրեր, լեգիտիմացնում է «այո»-ն», – եզրափակեց նա: