«Իսլամական պետությունը»-ը սպառնում է Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում տղամարդը ռուսերենով «Իսլամական պետության» անունից սպառնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետագա հարձակումներով. փոխանցում է Korrespoondent.net-ը:

Տեսանյութում ահաբեկիչները դիմում են Պուտինին՝ սպառնալով, որ «ռուս ժողովուրդը կզղջա» Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար:

Տեսանյութի առաջին մասում իսլամիստները քաղցրավենիք են բաժանում իրենց կողմանկիցներին, այդ թվում` երեխաներին, որպեսզի նման կերպ «նշեն» Եգիպտոսում ռուսական A321-ի կործանումը:

Նշենք, որ Youtube-ում տեսանյութն այժմ անհասանելի է:

Ավելի վաղ իսլամիստներն իրենց վրա էին վերցրել ռուսական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս