«Լավ էլի, արա’». անտեղյակ սպորտի նախարարը «արա»-ով է խոսում լրագրողի հետ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այն եզակի պաշտոնյաներից է, որի դեպքում դժվար է ասել, թե նրան ինչու են նշանակել: Ու նույնիսկ եթե նրան ազատեն եւ փոխարենը որեւէ մեկին չնշանակեն, ապա սպորտի եւ երիտասարդության հարցերում ոչինչ չի փոխվի: Բայց պարզվում է՝ այս իրավիճակը խիստ զայրացրել է նաեւ հենց նախարարին:

5

Հիշեցնենք, որ երբ լրագրողները հայկական ֆուտբոլում տիրող վիճակի մասին մեկ շաբաթ առաջ փորձել էին նախարարից մեկնաբանություն ստանալ, պարզվել էր, որ նա այդ սպորտաձեւով չի հետաքրքրվում: Ակնհայտ էր դարձել, որ Ղազարյանը ֆուտբոլի անունը լսելուց անգամ վախենում է, քանի որ չգիտի, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ինչպես կընդունի այդ քայլը եւ արդյոք չի որոշի պատժել իրեն:

4

Եւ որպեսզի լրագրողները այլեւս իրեն այդ տհաճ փաստի առաջ չկանգնեցնեն, Գաբրիել Ղազարյանը նոր մարտավարություն է որդեգրել. նա նախ փորձում է լռեցնել լրագրողներին: Ու այդ «պատասխանատու» գործը նա վստահել է իր վարորդին, որը երեկ փորձել է «Ժողովուրդ»-ի լրագրողին հրելով՝ հեռացնել նախարարի ճանապարհից, որպեսզի նա տհաճ հարցերով Ղազարյանի անդորրը չխանգարի:

2

Իսկ երբ նախարարը համոզվել է, որ այդ մեթոդը եւս լուծում չէ, ստիպված սկսել է հարցերին պատասխանել՝ ակնհայտ անհարգալից տոնով խոսելով լրագրողի հետ. «Դե, լավ էլի, արա…Դուք արդեն … չի կարելի չարաշահել իմ համբերությունը»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս