Գյումրին ընդդիմադիր չէ, խնդրում եմ՝ Ձեր արտահայտությունների մեջ եղե՛ք կոռեկտ. Սուքիաս Ավետիսյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդամենը մեկ ամիս է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, սակայն ՀՀ իշխանությունները եւ մասնավորապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, կարծես թե, չեն շտապում իրենց այո-ի քարոզարշավը սկսել: Նախ ասում էին, թե նոյեմբերի 1-ին կակտիվանան, բայց առանձնապես նկատելի չէ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանից պարզել, թե որն է այս «պասիվության» պատճառը: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Տեմպը կամաց-կամաց ենք տալիս, էլի, որպեսզի միանգամից բան չլինի…»:

Իսկ ինչպե՞ս է ՀՀԿ-ն լուծելու Գյումրիում այո-ների խնդիրը, քանի որ այս քաղաքը ավանդաբար համարվում է «ընդդիմադիր», եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը պարտվեց: Սակայն «ընդդիմադիր» որակումը գյումրեցի Ավետիսյանին խոցեց: «Գյումրին ընդդիմադիր չէ, խնդրում եմ՝ Ձեր արտահայտությունների մեջ եղե՛ք կոռեկտ: Գյումրեցին պարզապես ունի սոցիալական  խնդիրներ, դրա համար էլ ավելի բարդ է, եւ այստեղ ավելի պահանջկոտ են իշխանություններից»,- մեղմացրել է ՀՀԿ-ականը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս