Հրապարակ. Զորիկ Զոհրաբյանը ծեծկռտուքի մեջ է հայտնվել ԲՀԿ-ին անդամագրվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “ԱԺ նախկին պատգամավոր  Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է` նա այս պատճառով հայտնվել է  ռազբորկաների մեջ, հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ:
Երեկ տեղեկություն ստացանք, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները “նեղել” են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ բանը ծեծկռտուքի է հասել:
Նշենք, որ վերջինս կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեեւ ՀՀԿ անդամ չէր: Իսկ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է՝ վաղուց ի վեր լարված են”:




Լրահոս