Հայաստանյան ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել “Նաիրիտ”-ում իրականացված համալիր ստուգումներով կազմված նյութերը: Տպավորությունն այնպիսին է, որ այդտեղ ինչ-որ նորություն կա: Սակայն խնդիրն այն է, որ ստուգումը անց է կացվել դեռ նախանցած տարի, իսկ ստուգման է ենթարկվել “Նաիրիտի” “2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվաաահական հաշվեկշռում արտացոլված տվյալների արժանահավատությունը”: Այն, որ ստուգման արդյունքները դատախազություն են ուղարկվել, հայտնի էր վաղուց: Ակնհայտ է, որ լրատվական նման “ուտկաներով” փորձ է արվում հնարավորինս հարթել “Հետք” պարբերականի իրականացրած լրագրողական հետաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են մի խումբ մարդիկ “Նաիրիտի” սնանկացման շնորհիվ և օֆշորներում իրականացրած մութ գործարքներով տասնյակ միլիոնավոր դոլարներ գրպանել: Բայց, քանի որ դա տարիներ շարունակ իրականացվել է գործող իշխանությունների աչքի առաջ, նրանց գիտությամբ և աջակցությամբ, ուստի լուրջ ստուգումներ լուրջ արդյունքներով լինել չեն կարող:
Հրապարակումն ամբողջությամբ` “ՀԺ”-ի այսօրվա համարում: