Հրապարակ. Հայրիկյանին Հոլանդիա մեկնելուց առաջ առերեսել են մեղադրյալների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակի” տեղեկություններով, մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի եւ նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջեւ:
Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է՝ դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալներից մեկը մոտավորապես ասել է. “Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք”:
Մեր աղբյուրը նաեւ նշում է, որ այս անձինք լիովին ու միանգամից ընդունել են իրենց մեղքը եւ բազում ապացույցներով հաստատել դա: Այնպես որ, մահափորձն իրականացնողների հետ կապված կասկածները բացարձակապես ոչ մի հիմք չունեն:




Լրահոս