Սինայի թերակղզում ռուսական А321-ի վթարը, որի զոհ դարձավ 224 մարդ, մնում է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Ողբերգությանն անդրադարձել է նաև ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը: Մարդկանց մահը, այդ թվում` երեխաների, ծաղրանկարիչները հիանալի առիթ են համարում նոր «ծիծաղելի» նկարների համար:
Հերթական համարում А321-ին 2 ծաղրանկար է նվիրված: Առաջինում ինքնաթիռի բեկորներն ու ուղևորների մարմիններն ընկնում են ահաբեկչի գլխին: Ծաղրանկարի մոտ գրառում կա. «Ռուսական ավիացիան ուժգնացրել է իր ռմբակոծությունները»:
Երկրորդ ծաղրանկարում բեկորերի և մարմինների կողքին գանգ է պատկերված, որի ներքևում գրված է, որ պետք էր ուղևորվել Air Cocaine-ով: Տվյալ դեպքում սա ակնարկ է, որը հասկանալի է միայն ֆրանսիական լսարանին և կապված է քաղաքական գործիչ Նիկոլյա Սարկոզիի և թմրանյութերի մաքսանենգության հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան