ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության իրականացրած ստուգումների արդյունքում “Դիլիջան առողջարան” ՓԲԸ-ում, որն ավելի հայտնի է “Դիլիջան Ռեզորթ” անունով, հայտնաբերվել են մի շարք խախտումներ: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ Իջևանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան`18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով: Իսկ “Դիլիջան առողջարան” ՓԲԸ-ն էլ հակընդդեմ հայցով պահանջել է չեղյալ համարել Իջևանի ՏՀՏ-ի կողմից 201 Յթ. հունվարի 9-ին կազմված թիվ 1008042 ստուգման ակտի “Շահութահարկ” բաժնի 1-ին կետը և “Ավելացված արժեքի հարկ” բաժնի 1-ին և 4-րդ պարբերությունները: Թերթը տեղեկացնում է, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա 66 հասցեում գործող “Դիլիջան Ռեզորթ” առողջարան-հյուրանոցը քաղաքի ամենաշքեղ հանգստյան օբյեկտներից է, որը պատկանում է Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) ընտանիքին: Աժ պատգամավորը, սակայն, երեկ հրաժարվել է “Ժողովուրդ”-ի հետ զրուցել այս թեմայով. “Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում”:
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում