Հայկական ժամանակ. Գողություն՝ պատարագի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” թերթի տեղեկություններով՝ երեկ ժամը 14:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է կատարել:”Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին:
Վերջինս մեզ  հետ զրույցում հաստատեց այդ լուրը, ըստ որի 55-ամյա մի կին դիմել է Կենտրոնի Ոստիկանություն եւ հետաքրքրվել, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ կա՞ն պարզելու համար, թե ով է գողացել իր դրամապանակը:
Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ եկեղեցում տեսախցիկներ չկան: Արմեն Մալխասյանն ասաց, որ կինը հրաժարվել է հաղորդագրություն թողնել, ասելով, որ ոչ մի բան չի ասելու եւ թողել գնացել է: Նաեւ նշեց, որ այնուամենայնիվ ոստիկանությունը ստուգելու է գողություն իրականում եղել է, թե ոչ”,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս