2015թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նվազել է 1.6%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի՝ 10.7%, մրգի 6.7% գնանկումով, տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 3-ում նշված ժամանա- կահատվածում գրանցվել է 10.7-1.1% գնանկում, 7-ում՝ 0.1-2.1% գնաճ, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ ար-ձանագրվել է 12.8%, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 10.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ծաղկակաղամբի՝ 46.6%, կանաչ լոբու՝ 35.3%, կանաչ սոխի` 25.5%, կարտոֆիլի` 22.3%, բողկի՝ 15.1%, կաղամբի 11.3% գնանկումով: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գազարի գինը նվազել է 10.4%-ով, խառը կանաչեղենինը՝ 8.0%-ով, սմբուկինը` 7.0%-ով, ճակնդեղինը՝ 3.9%-ով, գլուխ սոխինը՝ 2.4%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սխտորի`1.1%, սնկի՝ 3.5%, վարունգի՝ 5.8%, լոլիկի՝ 9.6%, կանաչ պղպեղի 12.9% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 14.4-3.4%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 11.4%-ով: Մրգի ապրանքախմբում1 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.3%, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 6.7% գնանկում: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արքայանարնջի գինը նվազել է 42.4%-ով, նռանը՝ 31.4%-ով, նարնջինը` 19.8%-ով, տանձինը՝ 17.6%-ով, խաղողինը՝17.2%-ով, կիտրոնինը՝ 15.7%-ով, խնձորինը՝ 9.6%-ով, ձմերուկինը՝ 7.3%-ով, ադամաթզինը՝ 0.2%-ով: Միաժամանակ, հան- րապետությունում արձանագրվել է սեխի՝ 5.9%, սալորի՝ 15.5%, դեղձի 33.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է մրգի 12.3-3.1% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վանա- ձորում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 6.6%-ով: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 9.2%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.87 տոկոսային կետով: Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.2%, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 1.1% գնանկում: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետու- թյունում արձանագրվել է խոզի և տավարի մսերի՝ համապատասխանաբար 2.6% և 1.8%, թռչնամսի՝ 1.0%, հավի բդի՝ 1.0%, տավարի փափկամսի 0.5% գնանկում:
Դրան զուգընթաց, բաստուրմայի գինն աճել է 0.5%-ով, խոզապուխտինը՝ 0.6%-ով, ոչխարի մսինը՝ 1.0%-ով, տավարի մսի պահածոյինը՝ 1.6%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 3.4%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանա- գրվել է մսամթերքի 1.6-0.1% գնանկում, իսկ 2-ում՝ 0.1-0.3% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.5%-ով: 1 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբերին 2014թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների նկատմամբ բանջարեղենի և մրգի առանձին տեսակների գների և գների տոկոսային փոփոխությունների մասին տեղեկատվությունը բերված է հավելված 1-ում: 3 Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 20.0%- ով, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.1% գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.3-4.7%-ով, երկուսում գրանցվել է 1.3-0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 2.7%-ով:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.9%, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ: Վերջինս հիմնականում մայոնեզի՝ 0.9%, <<Լոռի>> և <<Չանախ>> պանրատեսակների` համապատասխանաբար 0.8%, 1.6% գնաճի արդյունք է: Միաժամանակ, հանրապետությու- նում գրանցվել է խտացրած կաթի՝ 3.3%, յոգուրտի՝ 1.0%, <<Չեդեր>> պանրատեսակի 0.8% գնանկում: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի՝ 0.1%, հրուշակեղենի՝ 0.1%, ձկնամթերքի՝0.2%, այլ մթերքի՝ 0.9%, ոչ ոգելից խմիչքի 0.3% գնաճ, իսկ հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: