Հոկտեմբերի 11-ին կայացած ընտրություններին հաղթանակ տարած Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես դարձավ Բելառուսի նախագահ արդեն 5-րդ անգամ. փոխանցում է Belta-ն:
Մինսկում հանդիսավոր արարողության ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն ձեռքը դրել է Սահմանադրության հատուկ օրինակին և երդում տվել բելառուսերենով:
«Ստանձնելով Բելառուսի նախագահի պաշտոնը` պաշտոնապես երդվում եմ ազնիվ ծառայել Բելառուսի ժողովրդին, հարգել և պահպանել մարդու և քաղաքացու ազատությունն ու իրավունքը, հետևել և պաշտպանել Սահմանադրությունը, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»,-ասվում է երդմնակալության տեքստում:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 83,5%-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան