2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է գեղահարդարման ապրանք- ների`1.7%, հագուստի և գործվածքի՝ 3.7%, կոշկեղենի 5.3%, գնաճով, հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Դեղամիջոցների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, վառելիքինը՝ 0.2%-ով, տեքստիլեղենինը՝ 0.2%-ով, գրենական պիտույքներինը՝ 0.2%-ով, կահույքինը՝ 0.3%-ով, անձնապիտո ապրանքներինը՝ 0.6%-ով, մշակույթի ապրանքներինը՝ 0.8%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.9%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական ապրանքների՝ 1.6%, լվացող միջոցների՝ 1.0% այգեգործական ապրանքների՝ 0.2%, շինանյութերի 0.1%, գնանկում, իսկ գորգեղենի և խոհանոցային սպասքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1%-ով:
2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.0% և 7.1%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 7.3% և 9.1%-ով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.2-1.3% գնաճ (ամենաբարձր գնաճն արձանագրվել է մայրաքա- ղաքում), իսկ մեկում՝ 0.1% գնանկում: