
Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան փողոցում, բախվել են Երևան քաղաքի Ավան Առինջ թաղամասի բնակիչ 34 ամյա Համլետ Թադևոսյանի վարած Մերսեդես մակնիշի 32 ԼՏ 335 համարանիշի և Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակիչ 29 ամյա Արթուր Մատակյանի վարած Մերսեդես մակնիշի 44 AM 448 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար Զոհեր և վիրավորներ չկան: