«Էրեբունի»բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունը նշում է ստեղծման 30-ամյակը: Այդ առթիվ մեկնարկեց հոբելյանին նվիրված սրտաբանական գիտաժողով`շուրջ 250 մասնակիցներով:
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը: Նա նշեց, որ գիտաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում կներկայացվեն բժշկագիտության, մասնավորապես սրտաբանության վերջին ձեռքբերումները, կքննարկվեն հետաքրքիր կլինիկական դեպքերը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական և սրտանոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն Համլետ Գրիգորի Հայրապետյանին հանձնեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալ:
Միաժամանակ, «Էրեբունի»բժշկական կենտրոնի 5 սրտաբան պարգևատրվեցին ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով:
Գիտաժողովին մասնակցում են ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ, Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի ղեկավար, ՌԴ էնդովասկուլյար վիրաբույժների ընկերության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը, ով ՀրայրՀովակիմյանի, ԱվետիսՄատիկյանի, այլ անվանի սրտաբանների հետ անգնահատելի ներդրում ունի 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների` կյանք փրկող ծրագրի իրականացման գործում:
Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող, կյանք փրկող այս ծրագրի շրջանակում վերջին 10 ամսում բուժօգնություն է ստացել 1221 քաղաքացի: Այստարվահուլիսին ՀՀկառավարությունըկրկնապատկեց հանրության շրջանում լայն արձագանք ստացած այս ծրագրի իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցները:
Հարկ է նշել, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են և կազմում են 48%։ Բավական է ասել, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջնակի դեպքերը 1990 թվականի համեմատ աճել են 70%-ով։ Վերջին 25 տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդ քննությունը անցել են մեր փառավոր սրտաբանները, որոնց շնորհիվսրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացավ վերջին տասնամյակներում, ու այսօր էլ ոլորտն արձանագրում է սրընթաց վերելք, ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով:
Առանց վարժ, պատրաստված և միջազգային մտածելակերպ ունեցող սրտաբանների անհնար էր ապահովել սրտաբանության նման զարգացում մեր երկրում,և բարձր ենք գնահատում ամերիկահայ ճանաչված սրտաբան-վիրաբույժ Հրայր Հովակիմյանի կատարած աշխատանքը:
Հայրենիքում իր մասնագիտական գործունեությունը սկսելով նորանկախ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում` 1993թ., Հրայր Հովակիմյանը մայր հայրենիքի նկատմամբ անսահման սերն ապացուցեց լրջագույն ծրագրերով։