
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին ապրիլի 1-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենա է շրջվել, որի արդյունքում վարորդը` 1982 թ. ծնված Է. Աղաբաբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, ժամը 03.55-ին, մահացել է: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: