«Ի սկզբանե չունենք «սև ցուցակ», աշխատավարձն էլ ինձ շատ է հետաքրքրում». Արմեն Աշոտյանին այսօրվանից կտեսնենք հաղորդավարի կերպարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «Եռանկյունի» անունը կրող նոր հաղորդաշարը, որի հաղորդավարը կլինի Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այսօր լրագրողները նախարարից հետաքրքրվեցին` ինչպես է նոր աշխատանքը համատեղելու մյուսների հետ, և ինչպես է եղել հաղորդում վարելու առաջարկը:

«Առաջարկը եղել է Հանրային հեռուստառադիոընկերության կողմից: Ուներ նոր քաղաքական հաղորդումների կարիք, երբեք չէի մտածի, որ այդ մարդը կլինեմ ես», – նշեց նա:

Հարցին` ինչպես կարող եք այլ կուսակցության ներկայացուցիչներին օբյեկտիվ հարցել տալ, երբ ինքներդ կուսակցության փոխնախագահ եք, Աշոտյանը նշեց. «Արդեն նկարահանել ենք մի քանի հաղորդում: Այսօր նկարեցինք շատ հետաքրքիր մի հաղորդում` նվիրված սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին: Քննադատել մի բան, որը դեռ չեք տեսել, կողմնակալ է»:

Մանրամասները` տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս