Քարոզարշավի շրջանակներում ես կենտրոնական շտաբի անդամ եմ, իմ աշխատանքը մտավոր է: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին, այս մասին նշեց Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով վարչական ռեսուրսների հնարավոր օգտագործմանը` նա նշեց, որ նման արձանագրված դեպք չկա: «Հակառակ դեպքում` ինձ կհասներ գոնե կրթության ոլորտից մեկ ահազանգ: Բոլոր գործողությունները, որոնք խաթարելու են օրենսդրությունը, համապատասխան իրավական գնահատականի են արժանանալու», – նշեց նա:
Հարցին` նախագահը մասնակցելու է քարոզարշավին, թե մտավախություն ունի, որ չի ընկալվի ժողովրդի կողմից, Աշոտյանը նշեց. «Նախագահն իր ուսերին էր վերցրել 2007-ի, 2008-ի , 2012-ի 2013-ի քարոզարշավները, շոգեքարշն ինքն էր եղել քարոզարշավի, և այդ հարցը ոչ արդիական կարելի է համարել»:
Մանրամաները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան