ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (25.03-29.03.2013թթ)
Բնապահպանական պետական տեսչության կողմից 25.03-29.03.2013թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, bբնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում:
Մասնավորապես՝
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի և Կոտայքի մարզի աղբավայրերում և չնախատեսված վայրերում թափոնների տեղադրման նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խախտման 2 դեպք: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 954.0հազ.դր. գումար: