
Ապրիլի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում՝ “Մոսկվա” կինոթատրոնի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում Սևակ Եսայանին պատկանող “ՎԱԶ 2107” մակնիշի 33 ՍP 291 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՚ առանց հրդեհի բռնկման: