Մոսկվայում А320-ը հրաշքով չի բախվել մեկ այլ ինքնաթիռի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին Մոսկվայում հրաշքով չեն բախվել երկու ինքնաթիռներ: A320-ը, որը Մոսկվայից Չեռնոգորիայի Տիվատ քաղաք էր մեկնում, սկսել է բարձրություն հավաքել Շերեմետևո օդանավկայանից: Դիմացից թռչող Bombardier Learjet 60 ինքնաթիռը Մոսկվայից Տալլին էր մեկնում Վնուկովո օդանավակայանից. փոխանցում է Lifenews-ը:

Նշվում է, որ ինքնաթիռների միջև հեռավորությունն ընդամենը 150 մետր է եղել:

Երբ ինքնաթիռները մոտեցել են, աշխատել է TCAS համակարգը, որը վերահսկում է ինքնաթիռների շուրջ օդային տարածքը, հայտնաբերում է այլ օդանավեր, իսկ վտանգի առաջացման դեպքում նախազգուշացնում է օդաչուներին:

Ինքնաթիռներին հաջողվել է կանխել բախումը: Աղբյուրների խոսքով՝ ավիաաղետից նրանց մի քանի տասնյակ վայրկյան էր առանձնացնում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս