Եթե գրված է`չի կարելի նրբերշիկ տալ նախադպրոցական հաստատություններում, ուրեմն` չի կարելի. Արմեն Մուրադյանը` թունավորումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում առողջապահության նախարարը խոսեց վերջին շրջանում կրթօջախներում տարածված սննդային թունավորումների մասին:

Արմեն Մուրադյանը նշեց, որ կրթօջախներում սննդի մատակարարման հետ կապված բոլոր նորմատիվային փաստաթղթերը մշակված և նեդրված են, սակայն խնդիր կա դրանց հետևելու հետ կապված:

«Պետք է նորմատիվային բազան պահպանել և վերահսկել, և եթե գրված է, որ, դիցուք, չի կարելի նրբերշիկ տալ նախադպրոցական հաստատություններում, ուրեմն՝ սա նշանակում է, որ այն միանշանակ պետք է ընդունել և սննդից հանել նրբերշիկը: Պարզ մոտեցում է, քանի որ պետք է իրականացնեն այն, ինչ գրված է և երեխաներին սովորեցնեն, թե ինչպես իրականացնել հիգիենիկ միջոցառումներ»,- ընդգծեց նա:




Լրահոս