ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է քննարկվել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը՝ գիտության, կրթության, մշակությի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ իր նախարարության ծախսերն այս տարի ավելացել են: «Ես կներկայացնեմ մեր` 2016 թվականի 773 ծրագրային բյուջեն, որն այս տարի 84 միլիոնով ավելացել է՝ հաշվի առնելով «Իմ Հայաստան» փառատոնի կազմակերպչական աշխատանքները, ինչպես նաև ծախսերը 40 մլն-ով ավելացել են ամառային դպրոցի աշխատանքների կազմակերպման հետ կապված»,- հայտնեց նա:
Նախարարն իր կառույցի աշխատանքը բաժանեց 5 ուղղությունների՝ հայապահպանություն, դասագրքերի առաքում, համաժողովներ, հետազոտություններ, երիտասարդության հետ տարվող աշխատանքներ:
Վերջինիս խոսքով՝ նրանք սփյուռքում գործող հայկական դպրոցներին տարեկան տրամադրում են 50 հազար կտոր գիրք և այս տարի ևս նախաստված են համատասխան գումարներ՝ այս ծրագիրը շարունակելու համար: