Ոստիկանության Թեժ գիծ ծառայությունն ստացել է 4 զանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործող “Թեժ գիծ” ծառայության միջոցով ապրիլի 2-ի դրությամբ ստացվել է 4 զանգ, որից միայն 1-ն է վերաբերել անճշտություններին: Այս մասին հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը:
“Այսպես, քաղաքացին հայտնել է, որ որդին թեեւ հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա են:
Մյուս 3 հաղորդումներն ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություններ չեն համարվել, սակայն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ”:




Լրահոս