Մարտի 31-ին, ժամը 14.40-ին, Նուբարաշենի խճուղում գտնվող հրաձգարանի փոխտնօրենից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.15-ից 08.30-ն ընկած ժամանակահատվածում, հրաձգարանի բար-սրճարանի մո “ՏՕԶ 8-1” 5,6 մմ տրամաչափի, “ՏՕԶ 34” 12 տրամաչափի հւտքի դռան փականը կոտրելով՝ գողացել են բար-սրճարանին կից հարթակի վրա դրված “ՕՊ ՍԿՍ” 7,62×39 մմ տրամաչափի,րացաններ եւ բար-սրճարանի աշխատակցուհու պայուսակը, որի մեջ եղել է 6.000 դրամ, գրավատան փաստաթղթեր եւ հարդարման պարագաներ` պատճառելով մոտ 470.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայով հանդերձ “Վարդավառ” այգու մոտից բերման են ենթարկել 29-ամյա Դավիթ Ս.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են գողացված զենքերն ու պայուսակը:
Հայտնաբերվածն առգրավված է: Դավիթ Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: