ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու որոշման դեմ փաստաբանը ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Այդ մասին տեղեկանում ենք “Սիրունյան” իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։
Վարդան Սեդրակյանին 2013 թվականին մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրա սպանությունը պատվիրելու համար եւ նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
“Փաստինֆո”