Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովի հարուստ հարսնացուն` Նատալյա Շկուլյովան, իսկական տան աղջիկ է` նա չի սիրում հաճախակի հայտնվել գիշերային ակումբներում, տարբեր երեկույթներին: Բայց օրեր առաջ, մի ամսագրի կազմակերպած մրցանակաբաշխությանը Նատալյան եկավ ոչ թե փեսացուի, այլ իր հայրիկի հետ: Մալախովն անհետաձգելի գործեր ուներ եւ չէր կարող ուղեկցել հարսնացուին: Եւ իր սիրելիին նա վստահել է միայն աներոջը: Երեւի թե 39-ամյա Մալախովն իսկապես հոգնել է բազմաթիվ սիրավեպերից ու որոշել օրինականացնել իր հարաբերությունները 30-ամյա Նատալյա Շկուլյովայի հետ: Կես տարի է, ինչ նրանք ապրում են մի տանիքի տակ` քաղաքացիական ամուսնությամբ: Լուրեր են պտտվում, որ արդեն այս ամառ զույգը կամուսնանա:
ՀԱՐՈՒՍՏ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԱՌԱՆՑ ՓԵՍԱՅԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ