Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են 185 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից:
Հաղթող են դարձել 46կգ քաշային Սերգեյ Գետեւոնյանը (Երեւան), 48կգ քաշային Դավիթ Ասատրյանը (Երեւան), 50կգ քաշային Հրայր Շահվերդյանը (Լոռու մարզ), 52կգ քաշային Գառնիկ Պապիկյանը (Լոռու մարզ), 54 կգքաշային Սպարտակ Թամարյանը (Լոռումարզ), 57կգ քաշային Սեւակ Մկրտչյանը(Գեղարքունիքի մարզ), 60կգ քաշային Արմեն Մխիթարյանը (Երեւան), 63կգ քաշային Յուրիկ Դարաբյան (Երեւան), 66կգ քաշային Հովհաննես Առաքելյանը (Լոռու մարզ), 70կգ քաշային Վարդան Քոսյանը (Երեւան), 75կգ քաշային Սերյոժա Ալոյանը (Երեւան), 80կգ քաշային Ռազմիկ Հարությունյանը (Էջմիածին) եւ +80կգ քաշային Արամ Աբրահամյանը (Երեւան):
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը պատրաստվում է հունիսին մասնակցել Եվրոպայի, իսկ օգոստոսին աշխարհի առաջնություններին: