Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել թիմը:
Euro-football-ը գրում է, որ «Սպարտակ»-ը ձմռանը կարող է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստներից, որոնց թվում շրջանառվում է նաև Յուրա Մովսիսյանի անունը:
Մոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը հայտարարել է, որ ֆուտբոլիստները, ովքեր չեն կարողանում խնդիրներ լուծել, պետք է լքեն թիմը: