«Սամսունգ»-ը ներկայացրել է 4K էկրանով առաջին նոութբուքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարատև դադարից հետո Samsung ընկերությունը նոր «high-end» 2 նոութբուք է ներկայացրել, որոնցից մեկը հագեցած է 4K էկրանով: Երկու մոդելները աշխատում են Windows 10 օպերացիոն համակարգով:

Առաջին մոդելը ստացել է ATIV Book 9 Pro անվանումը, այն ունի 15.6-մատնաչափ էկրան՝ 4К վերոնշված թույլտվությամբ, 500 նիտ լուսավորություն, Intel Core i7 6700HQ 4-միջուկային պրոցեսոր, 2.6 գեգահերց հաճախականությամբ և NVIDIA GeForce GTX 950M դիսկրետային գրաֆիկայով:

2-րդ նորույթը՝ ATIV Book 9 Spin-ը, ավելի պարզ է և կոմպակտ: Այն հագեցած է 360 աստիճան սենսորային էկրանով, 13.3-մատնաչափ անկյունագծով, 700 նիտ լուսավորությամբ և  3200×1800 պիքսել թուլտվությամբ: Այն ունի Wi-Fi 802.11 և Bluetooth 4.1, USB 3.0, HDMI անլար կապի մոդուլներ: Այն ալյումինից է և կշռում է  1.3 կգ:

Երկու մոդելները վաճառքի կհանվեն այս տարվա նոյեմբերին, արժեքը կկազմի $1599 և $1399 համապատասխանաբար:

 

1 2 3 5 6 1446720525_samsung-ativ-book-9-005




Լրահոս