Համաշխարհային աստղեր, ովքեր տառապում են ալկոհոլային կախվածությունից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում է, թե հայտնիների կյանքին կարելի է միայն նախանձել, թե նրանք միշտ ժպտում են, ապրում են շքեղ առանձնատներում և լավագույն երեկույթների այցելում: Եվ ոչ մի խնդիր չունեն: Սակայն որոշ աստղերի համար հարստության ու փառքի բեռը չափազանց ծանր է լինում, և նրանք ստիպված են լինում փրկություն փնտրել ալկոհոլի շշի մեջ: Ստորև նշված աստղերը տառապում են ալկոհոլային կախվածությունից:

Յուեն ՄաքԳրեգոր

Դերասանը խոստովանել է, որ նախկինում չափազանց շատ էր խմում, սակայն այդ ժամանակահատվածի մասին լավ հիշողություններ ունի: «Դրանք լավագույն օրերն էին»,-հիշում է նա: Սակայն 40-ից հետո ՄաքԳրեգորը որոշեց կենտրոնանալ կարիերայի վրա:

Դերիկ Ուիբլի

2014թ.-ին Sum 41 խմբի նախկին վոկալիստին և Ավրիլ Լավինի նախկին ամուսնուն հոսպիտալացրին ծայրահեղ ծանր վիճակում: Երաժիշտ անգիտակից էր, նրա լյարդն ու երիկամները ծանրաբեռնվել էին մեծ քանակությամբ ալկոհոլից:

Դենիել Ռեդկլիֆ

Երբ լրացավ «Հարի Փոթեր»-ի աստղի 18-ամյակը, նրա կյանքը խորտակման եզրին էր. նա ամեն օր խմում էր, հայտնվում էր նկարահանումներին հարբած վիճակում, փակվում էր տանը և նորից խմում: Սակայն 2010թ. նա հասկացավ, թե ինչ է իրեն սպառնում:

Շայա Լաբաֆ

2014թ. դերասանին ձերբակալեցին հասարակական կարգը խախտելու համար հենց Բրոդվեյի թատրոնում «Կաբարե» մյուզիքլի ժամանակ, որտեղ նա իր պահվածքով խանգարում էր հանդիսատեսին հետևել ներկայացմանը: Նրան ոստիկանություն տարան, որտեղ նա նման պահվածք ցուցաբերեց և նույնիսկ թքեց օրենքի ներկայացուցչի դեմքին:

Ելենա Պերովա

«Լիցեյ» խմբի նախկին սոլիստին ոչ միայն ալկոհոլից, այլև թմրանյութից կախվածություն են վերագրում: Մի քանի անգամ մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ երգչուհին փորձել է ինքնասպան լինել:

Զակ Էֆրոն

Բարեկազմ մարմնի համար երիտասարդ դերասանը պարտական է ոչ միայն ֆիզիկական վարժություններին, այլև թրմանյութերից կախվածությանը, որից նա երկու անգամ բուժվել է վերականգնողական կենտրոնում:

Մել Գիբսոն

Մել Գիբսոնի կարիերան ևս անպակաս է սկանդալներից: Նրան բազմիցս հարբած վիճակով կանգնեցրել է ոստիկանությունը, ում հասցեին դերասանը հակասեմիտական հայտարարություն է թույլ տվել: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել և խոստովանել, որ իր պահվածքը ալկոհոլի ազդեցության արդյունք է:

Ջոնի Դեփ 

2015թ. մարտին «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասի նկարահանման հրապարակում ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը, քանի որ աստղը վնասել է ձեռքը: Նա խմել է ընկերների հետ և կնոջ հետ հեռախոսով վեճի ժամանակ բռունցքով հարվածել ապակե դռանը:

Տատյանա Դոգիլևա

«Ես գիտեմ, թե ինչ է դժոխքը: Իմ դժոխքը ալկոհոլն է»,-կիսվել է դերասանուհին:

Ադել

Համերգներից մեկից առաջ երգչուհին այնքան է խմել, որ մոռացել է երգի բառերը: «Դա սարսափելի էր»,-խոստովանել է երգչուհին:

Բեն Աֆլեկ

Դերասանի խոսքով՝ ալկոհոլի հետ կապված խնդիրներ են եղել նաև իր ընտանիքում: Տասնյակ տարիներ դերասանը պայքարել է դրա դեմ ինքնուրույն, սակայն 2001թ. նա որոշել է բուժում անցնել հիվանդանոցում: Բուժումը հաջող է անցել, սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել, և վերջերս նրա կինը, Ջենիֆեր Գարները, բաժանվեց նրանից՝ հայտարարելով, որ Աֆլեկը կրկին սկսել է խմել:

Դմիտրի Խառատյան

Դմիտրի Խառատյանը տառապել է ալկոհոլային կախվածությունից երիտասարդ տարիքից: Կար ժամանակ, երբ նա միջոցառումներին հարբած վիճակում էր հայտնվում: Նման վիճակը քիչ էր մնում կործաներ նրա ամուսնությունը, սակայն դերասանին հաջողվեց հրաժարվել ալկոհոլից:

Ռոբերտ Դաունի-կրտսեր

Այժմ Դաունին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանն է: Սակայն կար ժամանակ, երբ նրան ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով չէին ցանկանում աշխատանքի ընդունել: 1996թ. մի անգամ դերասանի հարևանուհին ոստիկանություն կանչեց՝ հարբած վիճակում գտնելով վերջինիս 11 տարեկան դստեր սենյակում:

Ալեք Բոլդուին

Դերասանը 26 տարեկանում միացել է անանուն հարբեցողների խմբին: Նա ժամանակից բուժվել է: Այժմ նա 57 տարեկան է: 

Մեթյու Փերի 

Դերասանին մեծ ճանաչում բերեց «Ընկերները» ֆիլմը, սակայն նա խոստովանում է, որ տառապում էր ալկոհոլային կախվածությունից մինչ ֆիլմի սկիզբը: Նրա խոսքով՝ այդ մասին գիտեին բոլորը, չնայած, նա ամեն կերպ թաքցնում էր:




Լրահոս