Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է A321-ի վթարի հետ կապված ծաղրանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ լրագրողներն ազատ կարող են արտահայտել իրենց կարծիքը, և երկրի իշխանությունները ոչ մի կապ չունեն դրա հետ, գրում է Lifenews-ը:

«Ֆրանսիայում լրագրողների արտահայտած կարծիքներն ազատ են, և դրանք ոչ մի պարտավորություն չեն պարտադրում ֆրանսիական իշխանություններին»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

Նա նաև ընդգծել է, որ ֆրանսիական իշխանություններն առաջիններից էին, ովքեր իրենց ցավակցությունը հայտնեցին Ռուսաստանին՝ կապված ողբերգության հետ:

Ավելի վաղ ֆրանսիական երգիծական Charlie Hebdo-ն ծաղրել էր Եգիպտոսում A321-ի վթարը:

Իր հերթին ամսագրի գլխավոր խմբագիրը հայտարարել է, որ դրանով չեն ցանկացել ծաղրել ողբերգությունը, այլ մեկնաբանել են նորությունը, ինչպես և մնացած պարբերականները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս