ՌԴ գլխավոր դատախազությունը Լևոն Հայրապետյանի գործը դատարան է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործարար Լևոն Հայրապետյանի գործը կուղարկվի դատարան, փոխանցում է Коммерсант.ru-ն:

Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանցագործության մեջ (խարդախություն):

«Նախնական հետաքննության տվյալների համաձայն՝ 2010թ. հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ խաբեության և վստահության չարաշահման ճանապարհով Մոսկվայի բնակչուհուն շփոթության մեջ է գցել՝խոստանալով դրամական պարգևի դիմաց հասնել նրա որդու առավել մեղմ դատավարության: Պայմանի դիմաց Լևոն Հայրապետյանը ստացել է $700 հազար: Իրականում տվյալ դատական որոշմանն ազդելու հնարավորություն Հայրապետյանը չի ունեցել»,-ասվում է ՌԴ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Լևոն Հայրապետյանը ազատվել էր տնային կալանքից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս