Ինքնասպանություն Հրազդան քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 2-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում;
Ժամը 12:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 215 շենքի 9-րդ բնակարանի բնակչուհին ահազանգել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որ նշված բնակարանի լոգարանում ինքնասպան է եղել ամուսինը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ-քննչական խումբը նշված բնակարանի լոգարանում հայտնաբերել է 45-ամյա Ս. Իսունցի դին՝ կախված վիճակում:  Գ. Շամշյանը հայտնում է, որ այս տարվա փետրվարի 23-ին Ս. Իսունցը փորձել էր 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած նետել, սակայն դա կանխվել էր Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից: 
Փաստի առթիվ Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկի եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան: 




Լրահոս