ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Թատրոնի միջազգային օրվա առթիվ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանից (Դերժավայի Արկադի) հետաքրքրվել, թե նա վերջին անգամ երբ է թատրոն գնացել եւ որ ներկայացումն է նայել: «Թատրոնի միջազգային օրն  է, զանգե՛ք,  էդ հարցը տվե՛ք արվեստագետներին: Իսկ ես վերջին անգամ թատրոն գնացել եմ ուսանողական տարիներին եւ չեմ հիշում, որ ներկայացումն եմ նայել»,-անկեղծորեն պատասխանեց պատգամավորը: Կարծում ենք՝ թատերագետներն այս պատասխանից կհասկանան, թե Հայաստանի օրենսդիր մարմինն ինչպիսի վերաբերմունք ունի թատրոնների նկատմամբ: Ու այդ վերաբերմունքն ամենեւին պետք չէ շփոթել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի PR-ի համար արվող քայլերի հետ: Իրականում պետության ներսում որոշում կայացնողների մեծամասնությունը հենց Համբարձումյանի նման է մտածում, դրա համար էլ թատրոնի դահլիճները դատարկ են:




Լրահոս