Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռեւս պաշտոնապես հրավեր չի ուղարկել ռուս հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային, թեեւ նախորդ տարվա սեպտեմբերին նրանք նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան գալու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տպագրված լուրի կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմել է Ա. Վոլոչկովայի PR-տնօրեն Նատալյա Նիկիտինային` ճշտելու, թե արդյոք բալերինան գալու է Երեւան` Տ. Մարգարյանի քարոզարշավի շրջանակներում համերգներ տալու: «Երբ սեպտեմբերին Անաստասիան համերգներով Երեւանում էր, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկել են նման հնարավորությունը: Սակայն մինչեւ հիմա մենք պաշտոնական պատասխան կամ հրավեր չենք ստացել, այնպես որ, այդ լուրերը մի փոքր չափազանցված են: Մենք դեռեւս սպասում ենք»,-ասել է նա:
ԿԳԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ