ՑԱԾՐԱՑՆԵԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը սիրում է գնումներ կատարել մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից: Առաջին հայացքից կարելի է ասել, թե այստեղ որեւէ արտառոց բան չկա. «ՍԱՍ»-ը նրա բնակարանին մոտ է: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ այդ «հսկա» սուպերմարկետի ողջ անձնակազմին հրահանգված է, որ եթե Գեւորգյանը մտնում է սուպերմարկետ, ապա իրենք անհապաղ պետք է ցածրացնեն երաժշտության ձայնը, թողնեն իրենց գործերը, լայն ժպիտներով «զգաստ» դիմավորեն նախարարին: Ու Աստված մի արասցե, եթե պարզվի, որ Գեւորգյանի նախընտրած ապրանքից չկա կամ քիչ քանակությամբ է մնացել. ՀՀ փոխվարչապետը կզայրանա: Անշուշտ, Գեւորգյանն իրավունք ունի նման կարգավիճակով «ՍԱՍ» մտնել, քանի որ նաեւ նրա շնորհիվ է, որ «ՍԱՍ»-ի Արտակն այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյան է դարձել:
Իհարկե, «Ժողովուրդ»-ը փորձեց իրավիճակի կապակցությամբ պարզաբանումներ ստանալ ՏԿ նախարարի մամլո խոսնակ Զոյա Բարսեղյանից, սակայն նա ասաց. «Որեւէ բան չեմ կարող մեկնաբանել»:




Լրահոս